ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)-ի նախաձեռնությամբ Երեխաների Պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 1-ին ժամը 10:30-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում միջոցառում է կազմակերպվելու: Միջոցառմանը մասնակցելու են 10 ամսականից մինչև 2.5 տարեկան փոքրիկներ, որոնք իրենց ուժերը կփորձեն սպորտային մրցումների ժամանակ:
Ամենափոքր մասնակիցները մրցելու են չորեքթաթ քայլելով, իսկ մյուսներն էլ քայլասայլակներով: Միջոցառումը խոստանում է լինել չափազանց զվարճալի իր աննախադեպ ֆորմատով եւ մասնակիցներով:


























