Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում մայիսի 31-ին «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ինստիտուտ» ինքնավար ոչ առեւտրային կազմակերպության եւ ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի միջեւ ստորագրվել է համագործակցության արձանագրություն:

Հայաստանի ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ռուսական կողմից արձանագրությունը ստորագրել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վորոբյովը, իսկ հայկական կողմից՝ ԱՌՀԻ պետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:

Լրագրողների հետ կայացած զրույցում կողմերը կարեւորել են արձանագրության ստորագրումը եւ մատնանշել են համագործակցության դրական կողմերը: