Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին ընդունել է հայտնի տնտեսագետ, Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեկյանին եւ նրան ուղեկցող անձանց:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել է Արցախի կենսագործունեության տարբեր ոլորտների ներկա վիճակի եւ զարգացման հեռանկարների հետ կապված հարցերի լայն շրջանակ: Աբել Աղանբեկյանը պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի աջակցել հանրապետության տնտեսական համալիրի հետագա զարգացմանը:
Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաեւ գրող-հրապարակախոս Զորի Բալայանը:




























