2010 թվականի հունվար-ապրիլ ամիսների կտրվածքով ԱՊՀ երկրների շարքում գնաճի մակարդակով Հայաստանը գտնվում է երրորդ տեղում: Վիճակագրության ազգային ծառայությունների տվյալների վերլուծության արդյունքներով, գնաճի մակարդակով առաջին տեղում Մոլդովան է, որտեղ տարվա սկզբից գներն աճել են 5,8 տոկոսով: Երկրորդ տեղում Ուկրաինան է` 4,4 տոկոսով, ապա Հայաստանը` 4,2 տոկոսով: Այնուհետեւ գալիս են Ղրղզստանը (3,8 տոկոս), Ղազախստանը (3,6 տոկոս), Ռուսաստանը (3,6 տոկոս), Բելառուսը (3,1 տոկոս), Ադրբեջանը (2,9 տոկոս), Վրաստանը (2,7 տոկոս), Էստոնիան (2,4 տոկոս), Լիտվան (1,9 տոկոս), Տաջիկստանը (1,8 տոկոս) եւ Լատվիան (1,5 տոկոս): Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի մասին տվյալները բացակայում են:
Հիշեցնենք, որ 2010-ի մայիսին, ապրիլի համեմատությամբ, Հայաստանում գնաճը կազմել է 1 տոկոս, իսկ հունվար-մայիսին` 5,3 տոկոս:
Հատկանշական է, որ Հայաստանում գնաճ է արձանագրվում դրամի արժեւորմանը զուգահեռ, երբ առնվազն ներկրվող ապրանքների մասով պետք է արձանագրվեր գնանկում:




























