1,5 տարեկան Ներսես Մեսրոպյանը Ադոնց փողոցի 13 շենքի 8-րդ հարկից ընկել է ցած եւ կենդանի մնացել: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 29-ի առավոտյան: Երեխայի ծնողները նրան անգիտակից վիճակում հասցրել են «Արաբկիր» բժշկական կենտրոն: Երեխայի մոտ առկա են գանգուղեղային տրավմաներ` գլխուղեղի սալջարդ եւ գանգի կոտրվածք, եւ անհրաժեշտ է եղել մասնագիտական բուժում:

Այստեղից փոքրիկ Ներսեսին տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Ներկայումս երեխան դեռեւս անգիտակից վիճակում է եւ նրան արհեստական շնչառություն է տրվում: Բժիշկների փոխանցմամբ, երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն` կայուն: