Հայաստանը ներկայացնող մարզիկները հաջողությամբ ենսկսել իրենց մրցելույթները մայիսի 31-ից հունիսի 2-ը Վրաստանի Ախմետա քաղաքում անցկացվող 2006թ. օլիմպիական չեմպիոն Զվիադ Զվիադաուրիի մարզիչ Գուգուրի Աբրամաշվիլիի անվան ձյուդոյի պատանեկան միջազգային մրցաշարում:

Մրցաշարին մասնակցում են Հարավային Կովկասի երեք պետությունների մարզիկները:

Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապանեկան մարզադպրոցի լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մրցումների առաջին օրը մրցանակային երրորդ տեղն են զբաղեցրել Երեւանի Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապանեկան մարզադպրոցի սաներ Արսեն Գեւորգյանը (42 կգ) եւ Հարություն Դերմիշյանը (46 կգ):