Ճապոնիայի վարչապետ Յուկիո Խատոյաման հունիսի 2-ին մտադիր է հրաժարական տալ։ Նա իր այդ քայլը պատճառաբանել է ընտրողների կողմից իր նկատմամբ վստահության պակասով, քանի որ նա չի կարողացել կատարել իր նախընտրական խոստումներից մեկը՝ ամերիկյան ռազմական ավիաբազայի տեղափոխումը Օկինավա կղզուց Ֆուտենմե։
Վարչապետի հրաժարականի որոշումը քննարկվելու է հունիսի 2-ին՝ խորհրդարանի երկու պալատների նստաշրջանների մեկնարկի ժամանակ։ Խատոյաման ընտրվել է վարչապետի պաշտոնում 2009 թվականի սեպտեմբերին։ Այդ ժամանակ նա ուներ ընտրողների մոտ 70 տոկոսի վստահությունը։ 9 ամիսների ընթացքում ճապոնիայի վարչապետի վարկանիշը նվազել է՝ 70-ից իջնելով 20 տոկոսի։



























