Երեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՓԲԸ «Արին-Բերդ» գերեզմանատան տնօրենի տեղակալ, 1959 թ. ծնված Արթուր Մ.-ն քաղաքացի Ս. Դիլբարյանից, հանգուցյալ երկու մերձավորների աճյունները մեկ այլ գերեզմանատնից տեղափոխելու եւ նոր հողատարածք հատկացնելու համար, պահանջել է 2.500 ԱՄՆ դոլար կաշառք: Սա պարզվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:
Ոստիկանության տեղեկացմամբ, մայիսի 31-ին Ս. Դիլբարյանից 2.300 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուց հետո տնօրենի աշխատասենյակում փաստով բռնվել են Արթուր Մ.-ն և նույն ընկերության գեղագիր, 1969 թ. ծնված Մուշեղ Շ.-ն ու բերման ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ:
Կաշառքի առարկա 2.300 ԱՄՆ դոլարն առգրավված է: Փաստի առթիվ կատարվում է քննություն:



























