Արագածոտնի մարզից ստացված տեղեկության համաձայն` հունիսի 1-ին, ժամը 20.50-ին օձի խայթոցից թունավորումով Աշտարակ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Բյուրական գյուղի բնակիչ, 1942 թ. ծնված Ազատ Սարգսյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» կենտրոնից: Բժիշկները տուժածի վիճակը բավարար են գնահատում:
Հիշեցնենք, որ նմանատիպ դեպք էր գրանցվել նաեւ մայիսի 27-ին, երբ օձի խայթոցից թունավորումով Թալինի հիվանդանոց էր տեղափոխվել Հակկո գյուղի բնակչուհի, 14-ամյա Կիմա Հասոյանը: Նույն մարզում, մայիսի 14-ին օձի խայթոցից թունավորվել է նաեւ Արտենի գյուղի բնակիչ, 1937 թ. ծնված Ռուբեն Մանուկյանը:



























