Իշխանություններն ի սկզբանե ամեն ինչ արել են «հոկտեմբերի 27»-ի բացահայտումը կոծկելու համար եւ այդ գործով դատապարտյալների հանկարծամահ լինելը կասկածանքի տեղիք է տալիս։ Այս մասին հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը՝ անդրադառնալով «հոկեմբերի 27»-ի գործով դատապարտյալ Համլետ Ստեփանյանի՝ մոտ մեկ ամիս առաջ հանկարծամահ լինելուն։ ՀԺԿ ղեկավարն ասել է, որ եթե անգամ Համլետ Ստեփանյանը մահացած լինի իր բնական մահով, ապա հասարակությունը միեւնույնն է կասկածում է, որ մահը եղել է պարտադրված։
Ըստ Դեմիրճյանի, նման կասկածները բնական են եւ մշտապես կլինեն, քանի որ հասարակությունը չի վստահում իշխանություններին եւ համոզված է, որ «հոկտեմբերի 27»-ի գործով արդարադատություն չի իրականացվել։


























