Մայիսի 31-ի կեսգիշերին մոտ Երեւանի Մխիթար Հերացու փողոցում 18-20 տարեկան երկու աղջիկների վրաերթի ենթարկած ապա փախուստի դիմած վարորդը հունիսի 1-ին մեղայականով ներկայացել է ոստիկանություն:
Հիշեցնենք, որ այդ դեպքից անմիջապես հետո Հերացի փողոցում հանդիպակաց ուղեմասով երթեւեկող, 1978 թ. ծնված Հայկազ Գ.-ն «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով կրկին վրաերթի էր ենթարկել աղջիկներից մեկին։ Երկու աղջիկներն էլ մահացել էին։
Հունիսի 1-ին մեղայականով Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին է ներկայացել 20-ամյա Խաչիկ Կ.-ն եւ հայտնել, որ նշված վրաերթը ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայով կատարել է ինքը։ Պարզվել է նաեւ վրաերթի ենթարկվածների ինքնությունը. Դա 18-ամյա Վիկտորիա Մակինյանն է եւ 17-ամյա Ալվինա Գալոյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից:



























