«Գազպրոմն» ամենացածր գնով կապույտ վառելիքը գնում է Ուզբեկստանից՝ 220 դոլար հազար խմ-ի համար, տարեկան 13 մլրդ խմ ծավալով:

Ամենից թանկը ռուսաստանյան ընկերության վրա նստում է Ադրբեջանի գազը՝ 244,5 դոլար հազար խմ-ի համար, տարեկան 0,5 մլրդ խմ ծավալով: Քիչ ավելի էժան է գնում ընկերությունը ղազախական գազը՝ միջինը 230,4 դոլար, տարեկան 9,3 մլրդ խմ ծավալով: Թուրքմենական գազի գինը կազմում է 222 դոլար հազար խմ-ի համար, հաղորդում է Rbc.ru-ն:

«Գազպրոմը» նախկին ԽՍՀՄ երկրներից ամենաթանկը գազը վաճառում է Վրաստանին՝ մոտ 270 դոլար հազար խմ-ի համար: Ավելի թանկ կնստեր միայն Ուկրաինայի վրա (320-330 դոլար), բայց ապրիլյան պայմանավորվածություններից հետո գազի միջին գինը կազմելու է 230 դոլար հազար խմ-ի համար: Ամենաէժանը գազը գնում են Բելառուսը՝ 170 դոլարով, Հայաստանը՝ 182 դոլարով: Մոլդովայի համար գներն ավելի բարձր են՝ մոտ 240 դոլար հազար խմ-ի համար: