Հայաստանի կառավարությունը որոշել է օրենսդրության մեջ «անասուն» բառը փոխարինել «կենդանի» բառով:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ գործադիրը քննության է առել «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է «անասնաբուժություն» եւ «անաս» հիմքով եւ դրա հոլովաձեւերով բառերը փոխարինել «կենդանաբուժություն» եւ «կենդան» հիմքով եւ դրա հոլովաձեւերով բառերով։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ նման օրինագիծ ընդունելու առաջարկությամբ հանդես են եկել ոլորտի մասնագետները, փորձագետները։ Գյուղատնտեսության նախարարն իր հերթին հավաստիացրել է, որ նախագիծը քննարկվել է բոլոր շահագրգիռ մարմինների մասնակցությամբ եւ առարկություն չի հարուցել։


























