Թբիլիսիում անցկացվող կանանց մրցաշարում, որտեղ խաղարկվում է Մայա Չիբուրդանիձեի գավաթը, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 5, Մարիա Գեւորգյանը` 4,5, ՖԻԴԵ-ի վարպետ Լիա Մարտիրոսյանը` 4 միավոր:

Մի քանի անընդմեջ հաղթանակներից հետո 8-րդ տուրում Լիլիթ Գալոյանը սպիտակներով զիջել է Վրաստանի ներկայացուցիչ Նինո Կուրցիձեին, ով խաղում է Երեւանի «Միկա» կանանց թիմում: Պարտություն է կրել նաեւ Մարիա Գեւորգյանը, իսկ Լիա Մարտիրոսյանին հաջողվել է վաստակել 1 միավոր: Լիլիթ Գալոյանը 5 միավորով 16-րդ հորիզոնականում է:

Աղյուսակը 7 միավորով գլխավորում է Սլովենիան ներկայացնող գրոսմայստեր Աննա Մուզիչուկը: