Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS-am-ին հայտնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 3-ին հրամանագիր է ստորագրել Վահե Գաբրիելյանին Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:
Հիշեցնենք, որ նախքան դեսպան աշխատելը Վահե Գաբրիելյանը եղել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղարը:


























