Հունիսի 3-ին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում, կոյուղաջրերի հորան փորելու աշխատանքներ իրականացնելու ժամանակ տեղի է ունեցել հողաշերտի ինքնափլուզում, ինչի հետեւանքով մեկ աշխատակից մնացել է հողի տակ, իսկ երկրորդը` մինչեւ կրծքավանդակը ծածկվել է հողով:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.amին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության հերթապահ խումբը: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, 1981 թ. ծնված Ռաֆիկ Մանասյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել հորանից:
Փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքում ժամը 16.40-ին հորանում հայտնաբերվել է 1960 թ. ծնված Կամո Սահակյանի դին:



























