Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հունիսի 5-ին Իտալիայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Վենետիկում կայանալիք հանդիպմանը քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս իրավիճակը ու հետագա քայլերը:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին կտեղեկացնեն Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին»,- ըստ «Նովոստի-Ազերբայջան»-ի՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Փոլուխովը։
Ավելի վաղ Մամեդյարովը հայտարարել էր, թե հանդիպումից հետո պաշտոնական Բաքուն կհստակեցնի բանակցային գործընթացում իր հետագա քայլերը:


























