Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը այսօր` հունիսի 4-ին լրագրողներին հայտնել է աշխարհագրություն, ընդհանուր պատմություն եւ կենսաբանություն առարկաներից առաջին միասնական քննությունների արդյունքները: Դրանք կհրապարակվեն վաղը` հունիսի 5-ին, որից հետո հնարավոր կլինի բողոքարկել արդյունքները:

Այդ արդյունքները, ըստ Գ. Խաչատրյանի, շատ հեռու են գոհացուցիչ լինելուց: «Մասնավորապես՝ կենսաբանությունից 22 տոկոսը ստացել է անբավարար»,-ասել է ԳԹԿ տնօրենը՝ հավելելով, որ մնացած երկու առարկաներից արդյունքները համեմատաբար նորմալ են: Հիշեցնենք, որ հունիսի 1-ին կենսաբանությունից քննություն է հանձնել շուրջ 1100, ընդհանուր պատմությունից՝ 500, աշխարհագրությունից՝ 300 շրջանավարտ: