Այսօր՝ հունիսի 4-ին Իսպանիայի Լեոն քաղաքում մեկնարկում է արագ շախմատի ավանդական մրցաշարը, որին մասնակցում է նաեւ հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:

Հայ գրոսմայստերի մրցակիցներն են Բորիս Գելֆանդը (Իսրայել), Լենիեր Դոմինգես Պերեսը (Կուբա) եւ Ֆրանսիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա):

Վիճակահանության համաձայն, հունիսի 4-ին կիսաեզրափակիչում չորս պարտիայից բաղկացած մրցախաղում կհանդիպեն Գելֆանդը եւ Վալեխոն, իսկ հունիսի 5-ին` Արոնյանը եւ Դոմինգեսը: Հաղթողները եզրափակիչ մրցախաղը կանցկացնեն հունիսի 6-ին: