Ստեփանավան քաղաքի մի բնակիչ ինքնասպան էր եղել կախվելու միջոցով։

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ hունիսի 9-ին Ստեփանավան քաղաքի Գ. Նժդեհի 3/35 հասցեի բնակիչ Ա. Մինասյանից ստացված ահազանգի համաձայն, իր պապը` 72-ամյա Իգոր Մինասյանը, շենքի տանիքում կախվելու միջոցով ինքնասպան է եղել:

Փրկարարների կողմից Ի. Մինասյանի դին իջեցվել է եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: