Իտալական Ռոշինյո քաղաքի քաղաքապետ Պինո Պալմիերին քաղաքի բոլոր բնակիչներին քաղաքապետարանում նախաճաշելու հրավեր է ուղարկել: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով իտալական մամուլը:
«Ամեն առավոտ քաղաքապետարանի շենքում ես դիմավորելու եմ իմ քաղաքացիներին: Միասին սուրճ կըմպենք եւ կքննարկենք մեր քաղաքի կենսապայմանների բարելավման վերաբերյալգաղափարները», - քաղաքապետի խոսքերն է մեջբերում աղբյուրը:
Քննադատությունից եւ մամուլի ու գործընկերների հարձակումներից խուսափելու համար քաղաքագլուխը հայտարարել է, որ նախաճաշերի համար ոչ մի կոպեկ չի ծախսվի: Քաղաքապետը հյուրասիրությունը կկազմակերպի բացառապես սեփական միջոցներով:




























