Ռուսաստանում օրինագիծ են մշակել, որն արգելում է Ռուսաստանում ալկոհոլային խմիչքների վաճառքը 21 տարեկանից ցածր անձանց, հայտնում է «Ռոսբալտը»:

Աղբյուրը նշում է, որ օրինագիծը նախապատրաստել է Դաշնության խորհրդի սոցիալական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վյաչեսլավ Ֆետիսովը: Նման սահմանափակումը, ըստ նրա, թույլ կտա երիտասարդ սերնդի զգալի մասին պաշտպանել ալկոհոլի  նկատմամբ վաղաժամ կախվածությունից: Օրինագիծը Պետդումա է ներկայացվելու առաջիկայում:

«Կարծում եմ, որ այս օրինագիծն արդիական է նաեւ այժմ` հատկապես հաշվի առնելով Հանրային պալատի եւ բնակչության աջակցությունը: Մեր քաղաքացիների շուրջ 70%-ն աջակցել են օրինագիծը: Հուսով ենք, որ  այժմ ի հեճուկս լոբբիստների ջանքերի, իշխանությունը կլսի, թե իրականում ինչ է ուզում ժողովուրդը», - Ֆետիսովի խոսքերն է մեջբերում աղբյուրը: