Մալավիական գյուղերից մեկում՝ Նիամբիում, երկու փիղ 7 մարդ են տրորել, այդ թվում՝ 8-ամյա երեխայի եւ 75-ամյա ծերունու: Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, փղերը կարողացել են գյուղ մտնել այն, երբ տեղացի բնակիչները հեռացրել են Լիվոնդեի այգուց գյուղը բաժանող փշալարը:
Մալավիի Հանրապետությունը Աֆրիկայի ամենաաղքատ երկրներից մեկն է: Սավաննաներին բնորոշ կենդանական աշխարհը ներկայացված է փղերով, ռնգեղջյուրներով, զեբրերով, ընձուղտներով, առյուծներով, բորենիներով, վագրակատուներով եւ այլն:
Գիտնականների պնդմամբ, փղերը մարդկանց վրա առաջինը չեն հարձակվում. նրանք արձագանքում են իրենց կամ ընտանիքին սպառնացող վտանգին: Աֆրիկայում եւ Ասիայում փղերի հարձակումներից տարեկան մոտ 500 մարդ է մահանում:




























