Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հրաժարվել է երկրում թմրանյութերը օրինականացնելուց, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Բրիտանիայի ՆԳՆ փորձագետները, նշում է աղբյուրը,  կարծում են, որ թմրանյութերի դեմ պայքարում օրենքի խստությունը հաջողության չի հանգեցնում: Ըստ նրանց` թմրանյութերի օրինականացումը կվերացնի ապօրինի թմրաբիզնեսը եւ կօգնի թմրամոլների բուժմանը: Որպես օրինակ նրանք  բերում են այն երկրները, որտեղ օրինականացվել է` Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Շվեդիա։

«Փաստերն ապացուցում են, որ այն, ինչ մենք անում ենք,  արդյունք է տալիս: Ես չեմ հավատում թմրանյութերի ապաքրեականացմանը: Ես երեք երեխաների հայր եմ:  Ես չեմ ուզում տպավորություն ստեղծել, որ թմրայնութեր օգտագործելը բնական եւ անվտանգ է, քանի որ, անկեղծ ասած, այդպես չէ», - վարչապետի խոսքերն  է մեջբերում աղբյուրը: