Աստղագետները Երկրի համար պոտենցիալ վտանգավոր աստերոիդ են հայտնաբերել։ Եթե այն մեր մոլորակին բախվի, ապա դրա պայթյունի հզորությունը հազար անգամ կգերազանցի Չելյաբինսկի երկնաքարի պայթյունի հզորությանը, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Ըստ աղբյուրի՝ սա երրորդ եւ ամենախոշոր օբյեկտն է, որը բացահայտվել է ռուսաստանցի գիտնականների ստեղծած «Մաստեր» ցանցի օգնությամբ։

Մյուս երկու աստերոիդները 250 եւ 125 մետր բարձրություն ունեն։

Գիտնականների լրջորեն մռահոգում են նաեւ երկու մյուս աստերոիդները, որոնցից մեկը Երկրին կարող է բախվել 2169թ., մյուսը՝ 55 տարուց։