ԱՄՆ-ում հետաքրքրաշարժ դեպք է տեղի ունեցել. Լոլա անունով կրիան կրիայի տեսքով կախազարդ է կուլ տվել։
Օրերս, հայտնում է fedpost.ru-ն, Ֆլորիդա նահանգի Մայամիի էկզոտիկ կենդանիների անասնաբուժական կենտրոն է դիմել Լոլա անունով միջերկրածովյան կրիայի տերը։ Տղամարդը բժիշկներին ցույց է տվել 6,8 կգ-անոց կենդանուն՝ ասելով, որ վերջինս հրաժարվում է ուտելիքից։
Անասնաբույժ Դոն Հարիսը ապշել է՝ հետազոտելիս կենդանու օրգանիզմում կրիայի տեսքով առարկա տեսնելով։
NBC Miam-ի հետ զրույցում Հարիսը հայտնել է, որ խոտ եւ բուսականություն ուտող կրիաները երբեմն կարող են ոչ մեծ քարեր կուլ տալ, խութերի կտորներ, անգամ մեխեր, սակայն առաջին անգամ է տեսնում, որ կրիան կրիայի տեսքով զարդ կուլ տա։
Մասնագետները մտադիր են սպասել բնական ճանապարհով զարդի դուրս գալուն, այդ պատճառով Լոլան կենտրոնում կմնա մինչեւ դա կատարվի։
.jpg)

.jpg)




























