Գիտնականները հետեւել են 1500 երեխաների սննդային սովորություններին՝ ծննդյան օրվանից մինչեւ 6 տարեկան: Պարզվում է, որ երեխաները, ովքեր 1 տարեկանում քիչ քանակությամբ բանջարեղեն ու մրգեր են օգտագերծել, դրանցից ընդհանրապես հրաժարվել են նաեւ 6 տարեկանում:
Այն երեխաները, ովքեր 1 տարեկան հասակում սկսել են խմել քաղցր գազավորված ըմպելիքներ, ավելի հաճախ են շարունակել դրանք խմել 6 տարեկանում եւ երկու անգամ ավելի շատ ենթարկվել ճարպակալման ռիսկի, հայտնում է «ԱիՖ»-ը:
Գիտնականների կարծիքով, երեխաներին առողջ ապրելակերպ սովորեցնելու համար լավագույն տարիքը 11-12 ամին է: Հետազոտության հեղինակները նաեւ նշել են, որ կրծքով կերակրվող երեխաները ավելի հակված են նոր ուտելիք փորձելու:




























