Ֆրանսիայում զանգվածային անկարգություններն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով, որոնց հետեւանքով մի քանի մարդ է տուժել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Նանտում(մեծությամբ 6-րդ քաղաքը Ֆրանսիայում) ոստիկանական ուժերը հրաձգություն են արձակել ռետինե փամփուշտներով եւ արցքունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ: Վերջիններս ոստիկանների ուղղությամբ նետել են պայթուցիկ նյութերով շշեր եւ քարեր: Ցուցարարները այրում էին գովազդի ցուցանակները, կոտրում փողոցային նշանները եւ նետում դրանք ոստիկանների ուղղությամբ: Արդյունքում նվազագույնը հինգ ցուցարար է զոհվել եւ ոստիկանության երեք սպա:
Աղբյուրի համաձայն՝ Նանտում ոստիկանությունը 21 մարդու է ձերբակալել, ֆրանսիական մեկ այլ քաղաքում, որտեղ նույնպես բողոքի ցույցեր են տեղի ունենում՝ 13: Աղբյուրը հիշեցնում է, որ փողոցի ցույցերի պատճառը բնապահպանության ակտիվիստ Ռեմի Ֆրեսի մահն է դարձել: Նա զոհվել է Ֆրանսիայի հարավում ջրամբարի շինարարության դեմ բողոքող ցուցարարների եւ ոստիկանության բախումների ժամանակ: Ֆրեսը դարձել է զանգվածային ցույցերի ճնշման ընթացքում առաջին զոհը 1986թ.-ից հետո:
Նրա մահվան պատճառը ոստիկանի նետած խլացնող նռնակի պայթյունն է դարձել: Երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր վերահսկողության տակ է վերցրել բնապահպանի մահվան գործը:




























