Թաիլանդի հյուսիս-արեւելքում խաղատան այցելուների ուղղությամբ արձակված կրակի հետեւանքով երկու մարդ զոհվել է, 10-ը վիրավորվել են, հաղորդումէ ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Աղբյուրը նշում է, որ տեղի բնակիչը, տանուլ տալով իր մոտ եղած 300 դոլարը, խաղատանը սկանդալ է կազմակերպել: Անձնակազմն ու այցելուները խաղացողին 10 դոլար են տվել ու խնդրել լքել հաստատությունը: Մեկ ժամ անց տղամարդը վերադարձլ եւ ինքնաձիգից կրակ արձակել:
Հանցագործը թաքնվել է, նրա անձն արդեն պարզվել է: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզություն:
Աղբյուրը նշում է, որ Թաիլանդում ազարտային խաղերն օրենքով արգելված են: Ընդհատակյա խաղատան սեփականատերը, ինչպես նաեւ մի քանի այցելուներ ձերբակալվել են հետաքննության ընթացքում:




























