Վենեսուելայի դեսպանության պետհամարանիշներով մեքենան Կոլումբիայի մայրաքաղաքում 9 մարդու վրաերթի է ենթարկել, որոնցից մեկը վախճանվել է, հաղորդում է «Ռոսբալտը»:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ մեքենայի ղեկին գտնվել է 26-ամյա կոլումբիացի Անիբալ Էնրիկե Տապիա Մեսան: Մեքենայում նրա հետ միասին գտնվել են Վենեսուելայի դեսպանության 2 աշխատակից: Ընդ որում վարորդը գտնվել է ոչ սթափ վիճակում:

Ավտոպատահարը տեղի է ունեցել գիշերը: Վարորդը գերազանցել է արագությունը եւ խաչմերուկում բախվել է երկու տաքսու՝ վրաերթի ենթարկելով նաեւ երեք անցորդի, որոնք ճանապարհն էին անցնում: