Հելոունին նվիրված երեկույթից հետո 12 երեխա Մոն Կասկադպոսլեից(Կանադա) թմրանյութերի չարաշահման եւ ալկոհոլի թունավորման հետեւանքով տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդում է «CBC»-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ երեկույթի հյուրերի թվում դպրոցականներ են եղել՝ այդ թվում նաեւ 14 տարեկան հասակի: «Անձամբ ես չեմ խմել, սակայն հետեւում էի, թե ինչպես են դեռահասները խմիչքի համար մոտենում բարմենին: Նրանք սպասարկում էին երեխաներին, նույնիսկ չէին հարցնում տարիքը»»,- աղբյուրը մեջբերում է երեկույթի մասնակիցների մեկի խոսքերը: «Դա նման երեխաներով ջունգլիի, որտեղ շատ գարեջուր ու թմրանյութ կար»:
Տուժած դեռահասներն այս պահին բժիշկների հսկողության ներքո են, ոստիկանությունը բազմաթիվ խախտումների փաստի առթիվ ստուգումներ է սկսել: Կազմակերպիչները կարող են պատժի ենթարկվել:




























