Մոսկվային հարակից շրջանում ընկերություններից մեկի տնօրենը քրեական գործի մասնակից է դարձել այն բանից հետո, երբ ինքն իրեն պարգեւատրել է, հաղորդում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը» http://www.mk.ru ՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի ՊՎ մամուլի ծառայությանը: 

Ինչպես ճշտում է աղբյուրը, Մոսկվային հարակից շրջանում ընկերություններից մեկի տնօրենը հրաման է ստորագրել ինքն իրեն 2009թ.-ի արդյունքների հիման վրա 90 մլն ռուբլու չափով պարգեւատրելու վերաբերյալ: Բացի այդ, տղամարդն իր որոշման մասին չի հաղորդել ընկերության մյուս բաժնետերերին եւ էական վնաս է հասցրել կազմակերպությանը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ «պաշտոնի չարաշահում» մեղադրանքով, որը նախատեսում է մինչեւ 4 տարվա ազատազրկում: