Իրաքի գյուղերից մեկում «Իսլամական պետության» գրոհայինները հրապարակավ գնդակահարել են առնվազն 50 մարդու, որոնց շարքում եղել են նաեւ երեխաներ, հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով տեղի սուննի ցեղախմբի ներկայացուցիչ Նաիմ ալ-Գաուդին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ գրոհայինները սպանել են 40 տղամարդու, 6 կնոջ եւ 4 երեխայի:
Ավելի վաղ բաղդադում ՄԱԿ-ի առաքելությունը հայտնել էր, որ ավելի քան 1,2 հազար իրաքցիներ են զոհվել հոկտեմբերին: Այս տվյալներում չկան Ալ-Անբար նահանգում զանգվածային սպանությունները, որտեղ զինված բախումներ են ընթանում «Իսլամական պետության» եւ սուննի ցեղախմբերի միջեւ:




























