Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության Ժողովրդական դատարանն առաջին մահապատժի վճիռն է կայացրել: Բարձրագույն պատժամիջոցի դատապարտվել է մի տղամարդ, ում մեղավոր են ճանաչել բռնաբարության համար:

Ըստ Lenta.ru-ի, դատավճիռը կայացրել են Ալչեւսկ քաղաքի շուրջ 300 բնակիչները: Իրենց դիրքորոշումը նրանք արտահայտել են ձեռքերը բարձրացնելով:

Բռնաբարության մեջ եւս մեկ կասկածվողի որոշել են ուղարկել առաջնագիծ, որպեսզի նա կարողանա «պատվով զոհվել»: Ներկայում երկու մեղադրյալներն էլ հսկողության տակ են:

Լուգանսկի նոր Քրեական օրենսգրքի համաձայն, որը հաստատվել է օգոստոսի 18-ին, գնդակահարության չեն կարող դատապարտվել, մասնավորապես, կանայք, անչափահասներն ու 60 տարեկանն անց տղամարդիկ: Միաժամանակ, մահապատիժը կարող են փոխարինել ցմահ ազատազրկմաբ կամ մինչեւ 25 տարի ժամկետով ազատազրկմամբ: