Նյու Յորքի կղզիներից մեկում, որտեղ գտնվում է Ազատության արձանը, հարյուր ուղեւորներով զբոսաշրջային նավը խրվել է ծանծաղուտում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ աղբյուրի` միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Թե ինչ պատճառով է նավը ծանծաղուտում խրվել, դեռ պարզ չէ: Ըստ ափային ծառայության ներկայացուցիչների` նավն առաջիկայում քարշակելու են դեպի Ներքին Մանհեթենի նավահանգիստ:
Նյու Յորքի ծովածոցով ամեն օր լողում են բազմաթիվ փոքր զբոսաշրջային նավեր: Դրանցից շատերը կայանում են կղզու մոտ, որտեղ գտնվում է Ազատության արձանը, կամ էլ հարեւան Էլլիս կղզու մոտ, որտեղ գտնվում է մեգապոլիսի մյուս գլխավոր տեսարժան վայրերից մեկը` միգրացիայի թանգարանը:





























