Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկում մուկը փորձել է  «ընկերուհուն» փրկել օձից, գրում է «Տարուզինա» պորտալը:

Աղբյուրը նշում է, որ կենդանաբանական այգու հսկիչները օձի համար «հիանալի դելիկատես» են պատրաստել` կենդանի թարմ մկներ, սակայն մկները չափից դուրս կենդանի են եղել: 

Կենդանաբանական այգու աշխատակիցները զարմացել են, երբ  օձից փախչելու եւ թաքնվելու փոխարեն մկներից մեկը հարձակվել է իր ընկերուհուն նեղացնողի վրա: Հարձակումն այնքան ուժգին է եղել, որ շտապել են փրկել օձին: Աշխատակիցները վախեցել են հազվագյուտ օձի առողջության համար եւ բաց են թողել մկներին:

Թունավոր օձի խայթոցից մկներից մեկը սատկել է, իսկ  հարձակվող մկնիկը ազատությունը նվաճել է մարտի դաշտում: