Կենտրոնական բանկի կողմից անցկացված հարցումների համաձայն` ՀՀ առեւտրային բանկերի մեծ մասը առաջիկա ամիսներին սպասում է ավանդների տոկոսադրույքների անփոփոխ մակարդակ: Ընդ որում` արտարժութային ավանդների տոկոսադրույքների նվազման սպասում ունեցող բանկերի թիվը մոտ 2 անգամ ավելի է, քան դրամային ավանդների մասով նմանատիպ սպասումներ ունեցող բանկերի թիվը:

Վարկերի տոկոսադրույքների մասով բանկերի մոտ գերակշռում են տոկոսադրույքի անփոփոխ մակարդակի եւ նվազման սպասումները: Արտարժութային վարկերի մասով առավելապես առկա են նվազման սպասումներ: