Վարչական դատարանն այսօր՝ հուլիսի 26-ին, ժամը 10-ին կհրապարակի գազի սակագնի բարձրացման դեմ Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ, հազարավոր գազ սպառողների կողմից դատական հայցի շուրջ դատական վճիռը: Հայցը քննվել է գրավոր ընթացակարգով, թեեւ հայցվոր կողմը ցանկանում էր, որ բանավոր քննություն իրականացվի, քանի որ մի շարք հարցեր ուներ պատասխանող կողմին: Եթե դատարանը որոշի մերժել հայցը, հայցվոր կողմը դատարանի որոշումը մտադիր է բողոքարկել Վճռաբեկ դատարանում:
Հիշեցնենք, որ դեռեւս 2010-ի ապրիլի 7-ին, ՀԱԿ-ի նախաձեռնությամբ, 7230 քաղաքացիներ հայց էին ներկայացրել եւ պահանջում էին անվավեր ճանաչել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փետրվարի 26-ի որոշումը: Այդ որոշմամբ, ապրիլի 1-ից ՀՀ քաղաքացիները 1000 խմ գազի դիմաց վճարում են 132 հազար դրամ` նախկին 96 հազարի դիմաց, իսկ խոշոր սպառողները վճարում են 243.13 դոլար` նախկին 215 դոլարի փոխարեն:




























