Հայ Ազգային Կոնգրեսը խորապես ցնցված է ճանաչված մտավորական, հայտնի երգչուհի, համաժողովրդական շարժման նվիրյալ Արաքս Դավթյանի մահվան գույժով: «Մենք կորցրեցինք տաղանդավոր անհատի եւ հրաշալի անձնավորության, ով իրենից հետո հասարակությանը թողեց բարձր արվեստի մի հարուստ ժառանգություն: Կոնգրեսն իր ցավակցություններն է հայտնում Արաքս Դավթյանի հարազատներին եւ մտերիմներին: Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր բոլորիս սրտերում»,- ասված է ՀԱԿ-ի ցավակցական ուղերձում:
Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է նաեւ լրագրող Ծովինար Նազարյանին, եղբոր՝ Արտակ Նազարյանի ողբերգական մահվան կապակցությամբ:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Տավուշի մարզի զինվորական դիրքերում ինքնաձիգի կրակոցից մահացել է 29-ամյա պայմանագրային զինծառայող, հենակետի ավագ Արտակ Նազարյանը: Թեեւ ՊՆ-ն հայտրարում է, որ նա ինքնասպան է եղել, սակայն հարազատները այդ վարկածին չեն հավատում, քանի որ Արտակի մարմնի վրա բռնության բազմաթիվ հետքեր կան:




























