Երեւանի կենդանաբանական այգուց Կարապի լիճ են տեղափոխվել երկու կարապ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, կարապների տեղափոխությունը կատարվել է Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, հուլիսի 28-ին:

Լողալուց հոգնած կարապների զույգի համար արեւից պատսպարվելու եւ հանգստանալու համար առանձին տեղ է առանձնացվել: Կարապների խնամքով, ինչպես նաեւ սննդակարգով զբաղվելու են Կենդանաբանական այգու մասնագետները:

Վերջիններս հորդորում են, որ Կարապի լճի այցելուները թռչուններին չվնասելու համար զերծ մնան կարապներին կերակրելու գայթակղությունից: