Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի քաղաքացիական հրաժեշտը կկայանա այսօր՝ հուլիսի 29-ին, ժամը 12:00-14:00-ը՝ Գիտությունների ազգային ակադեմիայում։
Հուղարկավորությունը կկայանա ժամը 14:00-ին՝ Երեւանի Քաղաքային պանթեոնում:
Էմիլ Գաբրիելյանը կարճատեւ հիվանդությունից հետո մահացել էր հուլիսի 20-ին՝ ԱՄՆ-ում։
Էմիլ Գաբրիելյանը ծնվել է 1931 թվականի հունվարի 31-ին Աշտարակում: 1948-52 թթ սովորել է Երեւանի բժշկական ինստիտուտում: Նա բժիշկ-դեղաբան է, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Գիտությունների միջազգային ակադեմիայի, Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ դեղաբանների ընկերության նախագահ: Ավելի քան 300 գիտական աշխատությունների եւ մենագրությունների հեղինակ: ՁԻԱՀ-ի դեմ «Արմենիկում» դեղամիջոցը գրանցվել է Հայաստանի դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների գործակալության կողմից 1999 թվականի փետրվարի 22-ին:
Ակադեմիկոսի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով:




























