Բոլոր այն դիմորդները, ովքեր բուհերի ընդունող հանձնաժողովներին չեն հանձնի իրենց ավարտական վկայականները, դուրս կմնան մրցույթից: Այս մասին հուլիսի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց Կառավարության աշխատակազմի Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը:
«Կան դիմորդներ, դրանք մոտ 600 հոգի են, ովքեր դեռեւս բուհերի ընդունող հանձնաժողովերին չեն հանձնել իրենց ավարտական վկայականները: Չհանձնելու դեպքում նրանք դուրս կմնան մրցույթից, նույնիսկ եթե բարձր միավորներ են հավաքել»,-հայտարարեց նա: ԳԹԿ մամուլի խոսնակը հայտարարեց, որ այդ դիմորդները պետք է մինչեւ հուլիսի 30-ը, ժամը 16:00-ն իրենց վկայականները հանձնեն համապատասխան բուհերի ընդունող հանձնաժողովներին: Ի դեպ, ընդունելության կարգի համաձայն, ընդունելության քննությունների ցուցակները պետք է փակցվեն մինչեւ օգոստոսի 5-ը:




























