Թերթը գրում է. «Օգոստոսի 7-ին խուզարկություն է կատարվել Տավուշի մարզի զորամասերից մեկի հենակետում հուլիսի 27-ին «ինքնասպանված» Արտակ  Նազարյանի՝ Արծվաբերդ գյուղում վարձակալած բնակարանում: Այն, ի դեպ, կնքված չի եղել, եւ հնարավոր ապացույցները կարող էին կեղծվել կամ անհետանալ: Դեպքից հետո հարեւանները նկատել են, որ Արտակի տան լույսը վառվում է, իսկ խուզարկությունից հետո հարազատները նկատել են, որ անհետացել է Արտակի գրառումների 2010 թվականի օրագիրը:

Ենթադրվում է, որ այնտեղ կարող էին տեղեկություններ լինել նաեւ զորամասի անցուդարձի մասին, որը կարող էր իր հերթին օգնել գտնելու Արտակի ու հրամկազմի միջեւ եղած լարվածության պատճառն ու դրա հնարավոր հետեւանքները: Տուժողի իրավահաջորդ է ճանաչվել Արտակի մայրը, եւ նա էլ ներկա է եղել խուզարկությանը»: