Volkswagen ընկերության ամերիկյան մասնաճյուղը հայտարարել է հիբրիդային Touareg-ի վաճառքը դադարեցնելու մասին: Ի տարբերություն այլ շարժիչներով Touareg-ի մյուս տեսակների, այս տարբերակը 2016 մոդելային տարում չի թարմացվել:

Ըստ Motor-ի, ԱՄՆ-ում Touareg-ն առաջարկվում է բենզինե V6 շարժիչով՝ 3.6 լիտր ծավալով 280 ձիաուժ հզորությամբ եւ 3 լիտր ծավալով տուրբոդիզելային շարժիչով՝ 240 ձիաուժ հզորությամբ: Շուկայից հանված հիբրիդային տարբերակը 330 ձիաուժ հզորությամբ շարժիչ ուներ:

2016 մոդելային տարվա բոլոր Touareg-ների համար Volkswagen-ը 2 հազար դոլարի զեղչ է հայտարարել: Առանց զեղչի մեքենան 44-ից մինչեւ 62 հազար դոլար արժե՝ կախված շարժիչից եւ հագեցվածության մակարդակից: Հիբրիդային տարբերակն արժեր 67 հազար դոլար: