Suzuki ընկերությունը հրապարակել է Bаleno հեչբեքի առաջին լուսանկարներն ու տեսանյութը: Նորույթի հրապարակային պրեմիերան կայանալու է սեպտեմբերին, Ֆրանկֆուրտում կայանալիք ավտոսրահում: Սպասվում է, որ մեքենայի եվրոպական վաճառքը կսկսվի 2016 թվականին:
5 դռնանի Bаleno-ն, որի մասին մանրամասներ առայժմ չեն հաղորդվում, IK-2-ի սերիական տարբերակն է, որը մարտին ներկայացվել է Ժնեւի ավտոսրահում:
Ըստ Motor-ի, Suzuki IK-2-ը բենզինե տուրբոշարժիչ ունի: Ընկերությունում նաեւ նշել են, որ մեքենան նորմալ բնութագրեր կունենա՝ վառելիքի բավականաչափ խնայողությամբ:





























