Ֆրանսիայի իշխանությունները սկսել են ահետացած մալայզիական MH370 օդանավի այլ հնարավոր կտորների որոնման աշխատանքները Ռեյունիոն կղզու շրջանում, հաղորդում է France24-ը:
Ռեյունիոնի կառավարության անդամ Դոմինիկ Սորենի խոսքով, որոնողական գործողություններին օգոստոսի 7-ին մասնակցել է ռազմական օդանավ եւ մեկ նավ: Նրա խոսքով, որոնումներն ընթանում են կղզուց 120 մ հեռավորության վրա, հաղորդում է Gazeta-ն:
Այս պահին կապված եղանակային վատ պայմանների հետ, աշխատանքները դադարեցվել են, բայց դրանք կվերսկսվեն երրբ թույլ տան պայմանները:




























