Porsche Exclusive գերմանական ավտոարտադրողի բացառիկ դեպարտամենտը պաշտոնապես ցուցադրել է իր նոր աշխատանքը՝ կատարելագործված Porsche Cayman S սպիտակ սպորտային կուպեն, որը ներքին ու արտաքին ձեւափոխությունների է ենթարկվել

Ինտերիերում տեղ են գտել Espresso բարձր որակի կաշեպատ նստատեղերը, իսկ արտաքինից փոփոխվել է հետին բամպերն ու առաջամասի մգեցված ապակին, փոխանցում է Avtobizon-ը։

Porsche Cayman S-ն ունի 325 ձիաուժ հզորությամբ,  3.4 լիտր ծավալով 6 ցիլինդրային շարժիչ։