10 տարի առաջ թողարկված Lamborghini Concept S ունիկալ կաբրիոլետը վաճառքի է հանվել Sotheby’s աճուրդի տանը։ Մեքենայի արժեքը կկազմի 2-4 մլն դոլար։

Հայտնի է, որ իտալացի ավտոարտադրողի սուպերքարի մշակմամբ զբաղվել է փորձառու դիզայներ Լյուկ Դոնկերվոլկեն, որը նախկինում աշխատում էր Bentley ընկերությունում, իսկ հիմա Hyundai Motor Group-ի առաջատար դիզայներն է։

Lamborghini Concept S-ը մեկ այլ իտական սուպերքարի՝ Lamborghini Gallardo-ի բաց տարբերակն է, գրում է Informing-ը։