Պակիստանի արեւելքում տարածաշրջանի երեխաների դեմ բռնության բազմաթիվ դեպքերի հետաքննության շրջանակներում 7 մարդ է կալանավորվել։

Փենջաբի  նահանգի գլխավոր նախարարը հրամայել է բռնության զոհ դարձած 100 երեխաների մասին հայտարարության հիման վրա անկախ դատական հետաքննություն սկսել։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանցավոր խմբավորումը տեսագրել է տղաների նկատմամբ բռնության դեպքերը։ Սկանդալի կենտրոնում է հայտնվել Քասուր քաղաքի մոտակայքում գտնվող գյուղը, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

«Հրապարակվել է մոտ 300 տեսանյութ, եւ գյուղում ամեն 2-րդ երեխան բռնության զհ է դարձել»,- մեջբերում է AP գործակալությունը տուժած ընտանիքի ներկայացուցչին։