ՌԴ Պերմ քաղաքում միայնակ թոշակառու մի կին «Կատվի տուն» ապաստանին 10 հազար ռուբլի է կտակել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հաստատության ղեկավար Աննա Նիկոլաեւային։
«Մեզ առաջին անգամ են ժառանգություն թողնում։ Սովորաբար մարդիկ են գալիս, որոնք մի փոքր գումար են թողնում կատուների համար։ Իհարկե 10 հազար ռուբլին մեծ գումար է մեզ համար, քանի որ մենք համայնքային հաստատություն չենք համարվում եւ պետությունից մեր գոյության 6 տարիների ընթացքում աջակցություն չենք ստացել»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ գումարը փոխանցել է հանգուցյալի ընկերուհին։ Իրենք այդ գումարով որոշել են վերանորոգել շենքը, որպեսզի պատերին նայելով՝ հիշեն բարեհոգի այդ կնոջ քայլը։




























